15:50  ,  28 հոկտեմբերի, 2020

Բարտոմեուի հրաժարականից հետո Մեսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, տեղեկացնում է Daily Telegraph-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա Մեսին համաձայնել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո:

Լիոնել Մեսին ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով մոտ էր «Բարսելոնայից» հեռանալուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են ներկայացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում