ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստների ցանկը:
Նախորդ մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստը ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է, որը «Բավարիայի» դեմ խաղում զարգացրել է 33.98 կմ/ժ արագություն:
Երկրորդ տեղում գերմանական «Լայպցիգի» պաշտպան Լուկաս Կլոստերմանն է՝ 33.82 կմ/ժ արագությամբ, իսկ երրորդ տեղում՝ «Ատալանտայի» կիսապաշտպան Հանս Հատեբուրը՝ 33.71 կմ/ժ արագությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում