14:54  +04,  28 հոկտեմբերի, 2020

Նուրմագոմեդովը նշել է այն բրազիլացի ֆուտբոլիստներին, որոնց հետ կցանկանար հանդիպել

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է բրազիլական ֆուտբոլի մասին և նշել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ կցանկանար հանդիպել:

«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Մի օր ես կմեկնեմ Բրազիլիա և կհանդիպեմ հրաշալի ֆանատների ու ֆուտբոլիստների հետ:

Ես հիացել եմ 1998-2002 թվականների Բրազիլիայի հավաքականի խաղով և կցանկանայի հանդիպել Ռոմարիոյի, Բեբետոյի, Կաֆուի, Տաֆարելի, Ռոբերտո Կառլոսի, Ռիվալդոյի, Ռոնալդինյոյի, Ռոնալդոյի, Ռոկե Ժունիորի և Կակայի հետ»,- ասել է Նուրմագոմեդովն Ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ:

Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը ջերմ հարաբերություններ ունի Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ և հաճախ է հանդիպում պորտուգալացի ֆուտբոլիստի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: