14:18  +04,  28 հոկտեմբերի, 2020

Զիդան. Դժգոհ ենք ոչ ոքի արդյունքից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպման արդյունքը:

«Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի, հետևաբար չենք կարող գոհ լինել ոչ ոքի արդյունքից: Թիմը վատ հանդիպում չանցկացրեց, սակայն կարող էինք թույլ չտալ այն սխալները, որոնք թույլ տվեցինք:

Պետք է ուսումնասիրենք մեր խաղը և հաջորդ հանդիպումներում գործենք ավելի անսխալական»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս