13:46  ,  28 հոկտեմբերի, 2020

Ռամոսը կրկնել է Կասիլյասի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Արքայական ակումբի կազմում Ռամոսը 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով 34-ամյա Ռամոսը կրկնեց «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը:

Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:

Հիշեցնենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում