11:45  ,  28 հոկտեմբերի, 2020

Պեպեն 100-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալական «Պորտուն» հյուրընկալել է հունական «Օլիմպիակոսին»:

«Պորտուի» պորտուգալացի պաշտպան Պեպեն 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում և այդ ցուցանիշով հավասարվեց «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին:

37-ամյա Պեպեն հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում» և թուրքական «Բաշաքշեհիրում»:

Չեմպիոնների լիգայում ամենաշատ թվով հանդիպում անցկացրել է «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ 177 հանդիպում:

Հիշեցնենք, որ «Պորտուն» հաղթանակ է տարել «Օլիմպիակոսի» նկատմամբ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում