11:13  ,  28 հոկտեմբերի, 2020

Բենզեման կրկնել է Մեսիի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման նվաճման հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում:

32-ամյա Բենզեման գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում: 

Բենզեման դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ 16 մրցաշրջան անընդմեջ: Նախկինում նման նվաճման հասել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Հիշեցնենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում