10:20  ,  28 հոկտեմբերի, 2020

Բարտոմեու. Հրաժարականը լավագույն որոշումն էր

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է հրաժարական տալու պատճառների մասին:

«Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունից հետո լավագույն որոշումը հրաժարական տալն էր, սակայն կային խնդիրներ, և ես որոշեցի պաշտոնավարումը շարունակել ևս մի քանի ամիս:

Եթե ես հեռանայի ամռանը, ապա ո՞վ պետք է իրականացներ տրանսֆերները, ո՞վ պետք է նոր մարզիչ հրավիրեր: 

Այո, ակումբը ճգնաժամի մեջ է: Ընտրությունները նախատեսված էին անցկացնել մարտին, սակայն մենք այն կանցկացնենք հնարավոր ամենակարճ ժամանակում»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Խոսեպ Մարիա Բարտոմեուի և տնօրենների խորհրդի անդամների հրաժարականի մասին հայտարարեց հոկտեմբերի 27-ին:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս