00:24  ,  28 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնան» հայտարարեց ակումբի նախագահի հրաժարականի մասին

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և տնօրենների խորհրդի անդամների հրաժարականի մասին:

«Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական է ներկայացրել՝ հաշվի առնելով ակումբի պաշտոնական անդամների հայտնած անվստահությունը:

Ակումբի կանոնադրությամբ՝ նախագահի հրաժարականին հաջորդող 90 օրերի ընթացքում պետք է տեղի ունենան նոր նախագահի ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում