23:50  ,  27 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» հաղթանակ տարավ, «Ինտերը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին», իսկ «Ինտերը»՝ Դոնեցկի «Շախտյորին»:

A խմբի «Լոկոմոտիվ» - «Բավարիա» հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան: 70-րդ րոպեին պատասխան գոլը խփել է ռուսաստանցի կիսապաշտպան Անտոն Միրանչուկը: 79-րդ րոպեին «Բավարիայի» հաղթական գոլը խփել է գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

B խմբի «Շախտյոր» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2 (տեսանյութ)

Անտոն Միրանչուկ, 70 - Լեոն Գորեցկա, 13, Ջոշուա Կիմիխ, 79

B խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում