23:06  ,  27 հոկտեմբերի, 2020

Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում

Սոչիում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել:

Մրցումային երկրորդ օրվա արդյունքներով՝ «Սամբո-70» թիմը ներկայացնող Ադելիա Պետրոսյանը վաստակել է 207.18 միավոր և առաջատար է:

Ադելիա Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում