21:50  ,  27 հոկտեմբերի, 2020

«Յուվենտուսի» մարզական տնօրենը տուգանվել է

Ա Սերիայի կարգապահական կոմիտեն տուգանել է Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին, տեղեկացնում է Football Italia-ն:

Պարատիչին տուգանվել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար:

Կարգապահական կոմիտեն Պարատիչիին տուգանել է 15 հազար եվրոյով:

«Յուվենտուս» - «Վերոնա» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում