19:51  ,  27 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Գրիզմանին խորհուրդ է տվել հեռանալ «Բարսելոնայից»

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Բիկսանտ Լիզարազյուն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Գրիզմանը տեղափոխվել էր «Բարսելոնա», քանի որ ցանկանում էր խաղալ Մեսիի կողքին, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ բան չստացվեց:

Այժմ ժամանակն է, որ Գրիզմանը հեռանա «Բարսելոնայից»: Նա չի կարող շարունակել մրցելույթներն այդ ակումբում»,- Լիզարազյուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում