18:46  ,  27 հոկտեմբերի, 2020

Գատուզոն համաձայնության է եկել «Նապոլիի» ղեկավարության հետ

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նոր պայմանագրի հարցում համաձայնության է եկել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ:

Football italia-ի հաղորդմամբ՝ Գատուզոն «Նապոլիի» հետ կկնքի ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր, իսկ «Նապոլին» հնարավորություն չի ունենա միակողմանի խզել իտալացի մասնագետի պայմանագիրը:

Ավելի վաղ «Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին հայտարարել էր, որ ակումբը գոհ է Գատուզոյի աշխատանքից:

Հիշեցնենք, որ 42-ամյա Գատուզոն 2019 թվականի վերջնամասում է գլխավորել «Նապոլին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում