16:11  ,  27 հոկտեմբերի, 2020

Արաս Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով (ֆոտո)

Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով: 30-ամյա ֆուտբոլիստն Իստագրամում բոլորին շնորհակալություն է հայտնել աճուրդին մասնակցելու համար:

Artsakh Strong գրությամբ մարզաշապիկը վաճառվվում էր Ebay հարթակում: Արցախին նվիրված բարեգործական աճուրդն անցկացվել է մի քանի օր: Գումարը կփոխանցվի Արցախին:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղի մարզաշապիկները հանել է վաճառքի: Մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով