15:07  ,  27 հոկտեմբերի, 2020

Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Սարգիս Ղազարյանը

70 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Ղազարյանը, hաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Անվանի մարզիչը Գյումրու քաղաքապետարանի սպորտի վարչության պետ, Եվրոպայի չեմպիոն Մեխակ Ղազարյանի եղբայրն է:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամբողջ անձնակազմի անունից ցավակցել է Սարգիս Ղազարյանի ընտանիքին և հարազատներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում