17:50  ,  27 հոկտեմբերի, 2020

Պաուլու Ֆոնսեկա. Ոչ ոքին կարելի է դրական արդյունք համարել այսպիսի խաղում

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Միլանի» հետ գոլառատ ոչ ոքին ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում:

«Դրական կողմն այն էր, որ մենք խփեցինք 3 գոլ, իսկ բացասականը 3 գոլ բաց թողնելն էր: Ամեն դեպքում: ստացվեց շատ հավասար խաղ: Թիմը շատ լավ արձագանքեց բաց թողած արագ գոլին: Իհարկե, հանդիպումից առաջ ես ցանկանում էի հաղթել: Սակայն մենք կարողացանք վերադառնալ խաղ, և ոչ ոքին կարելի է դրական արդյունք համարվել: Մեր նպատակն է հասնել ավելիին, քան նախորդ մրցաշրջանում: Ամեն օր մենք մտածում ենք առաջիկա խաղի մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիանում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:3: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում