16:46  ,  27 հոկտեմբերի, 2020

Զիդան. Ազարը պատրաստ է

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Եթե Ազարը մարզվում է մեզ հետ, դա նշանակում է, որ նա պատրաստ է: Դա լավ նորություն է: Բոլորս երջանիկ ենք նրան դարձյալ թիմում տեսնելու համար: Տեսնենք, թե ինչպես կարող ենք նրան օգտագործել խաղի ընթացքում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը վնասվածքի պատճառով դեռ հանդիպման չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: Նա հայտավորվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում