14:14  ,  27 հոկտեմբերի, 2020

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով:

El Chiringuito-ի համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ: ՊՍԺ-ում հետևում են Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակին:

48-ամյա Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձել էր 2019 թվականին և այս տարի դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում