13:35  ,  27 հոկտեմբերի, 2020

Մաուրո Գևգեոզյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Պերուի Կլաուսուրայի առաջնության առաջին տուրում «Ունիվերսիդադ Կախամարկան» 3:0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Բինասիոնալի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը դաշտի տերերի կազմում 47-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով, իսկ 62-րդ րոպեին դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: 34-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է ավելացված ժամանակում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պերուի Ապերտուրայի առաջնության 19 տուրերում Գևգեոզյանը դարձել էր 10 գոլի հեղինակ:

Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպում է անցկացրել 2014-ին։ Նա այս տարվա հունվարին էր միացել «Ունիվերսիդադ Կախամարկային»: Հարձակվողի նախորդ ակումբն էր Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տեմպերլեյը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում