12:40  ,  27 հոկտեմբերի, 2020

Տիգրան Բարսեղյանը պատմել է, թե ինչու է զինվորական ժեստ ցուցադրել գոլից հետո

«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Օկժետպեսի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի խաղում խփած առաջին գոլը նվիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին: Գոլից հետո Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ցուցադրել է զինվորական ժեստ:

«Դուք գիտեք, որ հիմա իմ հայրեինք Հայաստանում ընթանում են ռազմական գործողություններ: Ցանկացա այդ ժեստով գոլերս նվիրել բոլոր հայրենակիցներիս, որոնք այս պահին բարդ իրավիճակում են հայրենիքում: Հույս ունեմ, որ շուտով ամեն բան կկագավորվի իմ հայրենիքում և մարդիկ դարձյալ կկարողանան հանգիստ ապրել»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Աստանայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ղազախստանի գործող չեմպիոնն արտագնա հաղթանակ էր տարել 5:1 հաշվով, իսկ Տիգրան Բարսեղյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել առաջին խաղակեսում: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 3-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում