12:12  ,  27 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահ. Մտադիր չեմ հրաժարական տալ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Նույնիսկ չեմ ունեցել հրաժարական տալու մասին մտքեր, քանի որ հիմա հրաշալի նախագիծ ենք կառուցում: Առջևում կարևոր հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում: Վստահ եմ, որ այս մրցաշրջանում կունենանք տիտղոսներ:

Ես կարող եմ դառնալ ակումբի առաջին նախագահը, որին կհեռացնե՞ն. մենք չենք պատրաստվում աշխատել վախի մթնոլորտում, ցանկանում ենք միայն առաջադիմել: Ոչ ոք վախեցած չէ: Մենք 22 տիտղոս ենք նվաճել 10 տարում: Դա լուրջ արդյունք է բոլոր նրանց համար, ովքեր վախեցած են»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայի» պաշտոնական անդամները մտադիր են անվստահություն քվե հայտնել Բարտոմեուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում