11:50  ,  27 հոկտեմբերի, 2020

Քեյնը և Սոնը Պրեմիեր լիգայի ռեկորդներ են սահմանել

Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը, գոլի հեղինակ դառնալով «Բարնլիի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հաղթական խաղում (1:0), սահմանել է ռեկորդ, հայտնում է Opta-ն:

28-ամյա Սոնը Անգլիայի առաջնության առաջին ֆուտբոլիստն է, որը 6 և ավելի գոլ է խփում իր թիմի մեկնարկային 3 արտագնա խաղերում: Կորեացին այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 8-ի և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հյոն-Մին Սոնին գոլային փոխանցում կատարած Հարի Քեյնը ևս դարձել է ռեկորդի հեղինակ: Դա անգլիացի հարձակվողի 13-րդ միավորն էր «գոլ+փոխանցում» հաշվարկով: Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 տուրերի հաշվարկով դա ռեկորդ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում