09:06  +04,  27 հոկտեմբերի, 2020

Արթուր Ավագիմյանի գոլն անկյունային հարվածով

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին լիգայի 9-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է Տերնոպոլի «Նիվային»:

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 35-րդ րոպեին 23-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որն աչքի է ընկել անկյունային հարվածով: Ավագիմյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Դա նրա երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Չնայած այդ պարտությանը «Չեռնոմորեցը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: