01:53  ,  27 հոկտեմբերի, 2020

«Տոտենհեմի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ: Լոնդոնցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը:

28-ամյա կորեացին այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 8-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 11 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: «Բարնլին» 1 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Հյոն-Մին Սոն, 76

«Բրայթոն» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 1:1 (տեսանյութ)

Ջեկ Լիվերմոր, 40 (ինքնագոլ) – Կարլան Գրանտ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում