01:40  ,  27 հոկտեմբերի, 2020

«Միլան» - «Ռոմա»՝ 3:3 (տեսանյութ)

«Ռոման» ու «Միլանը» գոլառատ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում: Միլանի «Սան Սիրո» ստադիանում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:3:

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ շվեդ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը: «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ դարձան բոսնիացի ռմբարկու Էդին Ջեկոն, ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Վերետուն ու ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Միլանը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 8 միավորով 9-րդն է:

Հիշեցնենք, որ «Միլանի»  Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) վերջին ակումբն էր, որը միավոր չէր կորցրել այս մրցաշրջանում:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» - «Ռոմա»՝ 3:3 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 2, 77 (11մ), Ալեքսիս Սալեմակերս, 47 – Էդին Ջեկո, 14, Ջորդան Վերետու, 69 (11մ), Մարաշ Կումբուլա, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով