10:11  +04,  27 հոկտեմբերի, 2020

Զիդան. «Բորուսիայի» դեմ պետք է խաղանք այնպես, ինչպես Էլ կլասիկոյում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղի մասին:

«Էլ կլասիկոյում մեր խաղը հենց այն էր, ինչ պետք է ցուցադրենք նաև «Բորուսիայի» հետ հանդիպմանը: Մենք հրաշալի խաղացինք, պայքարեցինք մինչև վերջ և, ամենակարևորը, կփորձենք նույնն անել նաև այս խաղում: Պետք է կրկնենք այն, ինչ արեցինք այս հանգստյան օրերին:

Պետք է պահպանենք կենտրոնացվածությունը և պայքարենք: Կլինի բարդ հանդիպում: Պետք է կենտրոնանանք միայն խաղադաշտում մեր կատարածի վրա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բորուսիա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: