23:46  ,  26 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դարձել է բուսակեր

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է, որ դարձել է բուսակեր:

«Ես բուսակեր եմ դարձել, և այլևս չեմ ուտոմ միս և ձկնեղեն: Բուսական սպիտակուցների շնորհիվ ավելի լավ եմ զգում ինձ: Պաստա ևս չեմ ուտում: Հիմա մարմինս շատ ավելի լավ է զգում իրեն: Բացի այդ, մի քանի կիլոգրամ քաշ եմ գցել: Երբեք ֆիզիկապես այսքան լավ վիճակում չեմ եղել: Դարձել եմ ավելի ուժեղ: Նախկինում երբեք այսքան երկար չեմ մարզվել ու այսպիսի ուշադրություն չեմ դարձրել մանրուքներին: Կարծում եմ՝ դա կանդրադառնա իմ կարիերայի հետագա ընթացքի վրա»,- Ումտիտիի խոսքը մեջբերում է Canal Football Club-ը:

Հիշեցնենք, որ Ումտիտին «Բարսելոնայի» կազմում 27 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Նա մի շարք խաղեր բաց է թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում