21:49  ,  26 հոկտեմբերի, 2020

Մարադոնա. Ոչ ոք չի անում այն ամենի կեսը, ինչ անում են Մեսին ու Ռոնալդուն

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ինձ համար Մեսին ու Ռոնալդուն գերազանցում են բոլորին: Չեմ տեսնում որևէ մեկին, որը մոտ է նրանց: Ոչ ոք չի անում այն ամենի կեսը, ինչ անում են նրանք»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է France Football-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Մեսին մասնակցել է 5 խաղի և խփել 1 գոլ: 35-ամյա Ռոնալդուն Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 2 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում