20:21  ,  26 հոկտեմբերի, 2020

Տիգրան Բարսեղյանի դուբլն ու գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Աստանային»

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն «Աստանան» Տիգրան Բարսեղյանի դուբլի ու գոլային փոխանցման օգնությամբ 5:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Օկժետպեսի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվողը 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 29-րդ րոպեին նաև կրկնապատկեց այն: 34-րդ րոպեին Բարսեղյանը ստացավ դեղին քարտ, իսկ 6 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 3-ի:

Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Աստանան» 27 միավորով երկրորդ տեղում է և 11 միավոր հետ է առաջատար «Կայրաթից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում