19:07  ,  26 հոկտեմբերի, 2020

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսում

«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ «Օկժետպեսի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի խաղում:

11-րդ րոպեին Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը բացեց հաշիվը, իսկ 29-րդ րոպեին նաև կրկնապատկեց այն: 40-րդ րոպեին Բարսեղյանը կատարեց նաև գոլային փոխանցում: Առաջին խաղակեսից հետո գործող չեմպիոն «Աստանան» հաղթում է 3:0 հաշվով:

Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 3-ի:

Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում