21:17  +04,  26 հոկտեմբերի, 2020

Հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայում դուբլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց հետո

Ֆուտբոլի Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների առաջնության 9-րդ տուրում «Նանտը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Լե Մանի» նկատմամբ:

18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը «Նանտի» կազմում փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին և դարձել դուբլի հեղինակ:

Գոռ Մանվելյանը ծնվել է 2002 թվականին Ստեփանակերտում: Ֆրանսիայի Մ-19 նախորդ առաջնությունում նա 19 խաղում դարձել էր 17 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս