18:11  +04,  26 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանում բնակվող ММА-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ (ֆոտո)

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը ուղևորվել է Արցախ, հաղորդում է Sport24-ը:

29-ամյա մարտիկը պատմել է, որ Արցախ է մեկնել տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: