19:33  ,  26 հոկտեմբերի, 2020

Արաս Օզբիլիսի մարզաշապիկի գինն աճուրդում անցել է 700 դոլարը (ֆոտո)

Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մարզաշապիկի աճուրդը շարունակվում է Ebay հարթակում:

Artsakh Strong գրությամբ մարզաշապիկի գինը հասել է 710 դոլարի: Արցախին նվիրված բարեգործական աճուրդի ավարտին մնացել է մոտ 20 ժամ:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղի մարզաշապիկները հանել է վաճառքի: Մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում