18:33  ,  26 հոկտեմբերի, 2020

Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ խաղացել է «Կրասնոդարի» մեկնարկային կազմում (ֆոտո)

Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ խաղացել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր թիմի մեկնարկային կազմում: Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում Սպերցյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից, իսկ ընդմիջմանը փոխարինվել է: «Կրասնոդարը» տնային պարտություն է կրել 1:3 հաշվով:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 3 հանդիպման: Նա նաև ընդգրկվել էր կրասնոդարցիների՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում