17:43  ,  26 հոկտեմբերի, 2020

«Լոռին» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Վանաձորի «Լոռին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց Հաիթիի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդը:

Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 9 միավոր և «Ալաշկերտի», «Վանի» ու «Արարատի» հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջատար «Ուրարտուն» ունի 13 միավոր:

Օրվա մյուս 2 խաղերում Երևանի «Ուրարտուն» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Գանձասար-Կապանի» նկատմամբ, իսկ Երևանի «Ալաշկերտը» Գյումրիում ոչ ոքի էր խաղացել հետնապահ «Շիրակի» հետ՝ 1:1:

Հիշեցնենք, որ այս տուրի վերջին՝ «Նոա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 9-րդ տուրը մեկնարկել էր «Վան» - «Արարատ-Արմենիա» (0:1) խաղով:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Լոռի» - «Արարատ»՝ 1:0

Ալեքսիս Ջիմի-Բենդ, 59

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում