22:15  ,  26 հոկտեմբերի, 2020

A Սերիայի պատմության մեջ երկրորդ անգամ եղբայրները գոլի հեղինակ են դարձել իրար դեմ խաղալով

1949 թվականից հետո առաջին անգամ ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում ֆուտբոլիստ եղբայրները դարձել են գոլի հեղինակ՝ խաղալով իրար դեմ:

«Բենևենտո» - «Նապոլի» A Սերիայի 5-րդ տուրի խաղում դաշտի տերերից աչքի է ընկել Ռոբերտո Ինսինյեն, իսկ հյուրերից՝ նրա ավագ եղբայր Լորենցո Ինսինյեն:

Իտալիայի առաջնությունում նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1949-ին անցկացված «Ինտեր» - «Լացիո» խաղում, որտեղ գոլի հեղինակ էին դարձել Իշտվան և Ֆերենց Նյերշ եղբայրները, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Բենևենտոյում տեղի ունեցած խաղում «Նապոլին» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում