16:40  ,  26 հոկտեմբերի, 2020

«Միլանի» 5 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Միլանի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստերի պատասխանները եղել են դրական, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Միլանի» կազմից կորոնավիրուսով վարակված են դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, հարձակվող Յենս Հաուգեն: Մյուս 3 ֆուտբոլիստների անունները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունելու է «Ռոմային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Ա Սերիայի չորրորդ տուրից հետո «Միլանը» 12 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: «Ռոման» ունի 7 միավոր և 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում