16:07  ,  26 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Գվարդիոլային

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է փոխարինել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել Նագելսմանի հետ, եթե Գվարդիոլան հրաժարվի նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

«Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում է նաև «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Նագելսմանը «Լայպցիգի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականին: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում