15:39  ,  26 հոկտեմբերի, 2020

«Լեսթերի» յուրահատուկ նվաճումը

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղաց «Լեսթեր Սիթիի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Opta Sport-ի տվյալներով՝ վերջին անգամ «Լեսթերն» «Արսենալի» դաշտում հաղթանակ է տարել 47 տարի առաջ՝ 1973 թվականին:

«Լեսթերի» միակ ու հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց հյուրերի անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

«Լեսթեր Սիթին» 12 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Արսենալը» 10-րդն է՝ 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում