15:10  ,  26 հոկտեմբերի, 2020

Ռամոսն ու «Ռեալը» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ու ակումբի ղեկավարությունը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում, տեղեկացնում է Goal.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստ է միայն 1 տարով երկարաձգել Ռամոսի պայմանագիրը, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 2 տարվա պայմանագիր:

Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն այս պահին դադարեցված են: Կողմերը կրկին բանակցություններ կսկսեն հունվարին:

Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում