23:10  ,  26 հոկտեմբերի, 2020

«Վուլվերհեմփթոնը» հայտնել է Տրաորեի հրաժարագինը

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հայտնել է թիմի Իսպանիայի հավաքականի նորեկ Ադամա Տրաորեի հրաժարագինը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է հրաժարվել 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 90 միլիոն եվրոյի առաջարկ:

Ադամա Տրաորեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը»: Իսպանացին 2018 թվականին անգլիական «Միդլսբրոյից» է տեղափոխվել «Վուլվերհեմփթոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում