14:19  ,  26 հոկտեմբերի, 2020

Դեպայն իր գոլը նվիրել է վնասվածք ստացած Վան Դեյքին (ֆոտո)

Ֆրանսիական «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայն աջակցություն է հայտնել ազգային հավաքականում իր խաղընկեր, «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքին:

Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի «Մոնակոյի» դեմ խաղում Դեպայն իր գոլը նվիրել է Վան Դեյքին:

«Վիրջիլ, ուժեղ մնա, եղբայր»,- իր շապիկի վրա գրել է Դեպայը:

Հիշեցնենք, որ Վան Դեյքը ծնկի վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս է մնացել շարքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում