20:50  ,  26 հոկտեմբերի, 2020

Մբապեն Յուրի Ջորկաեֆին ընդգրկել է ՊՍԺ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կազմել է ՊՍԺ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: 21-ամյա Մբապեն ՊՍԺ-ի այս կազմի ոչ մի ֆուտբոլիստի չի ընդգրկել թիմում, որտեղ տեղ է գտել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդի Օհան Ջորկաեֆը:

Դարպասապահ. Բեռնար Լամա:

Պաշտպաններ. Դանի Ալվես, Տիագո Սիլվա, Մարիո Յեպես, Մաքսվել:

Կիսապաշտպաններ. Տիագո Մոտա, Մուստաֆա Դահլեբ, Յուրի Ջորկաեֆ, Ռոնալդինյո:

Հարձակվողներ. Զլատան Իբրահիմովիչ, Պեդրու Պաուլետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում