13:38  ,  26 հոկտեմբերի, 2020

ATP. Առաջատարը Ջոկովիչն է, Խաչանովը 18-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) հոկտեմբերի 26-ին ներկայացրել է ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակը:

Լավագույն թենիսիստների առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, երկրորդ տեղում՝ իսպանացի Ռաֆայել Նադալը, երրորդ տեղում՝ ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 1 տեղով և այժմ 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում