12:40  ,  26 հոկտեմբերի, 2020

Ազարը վերադարձել է «Ռեալի» հայտացուցակ

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է ակումբի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղին:

Հայտացուցակում ընդգրկվել է Արքայական ակումբի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպման չի մասնակցել:

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում