11:49  ,  26 հոկտեմբերի, 2020

Կոուտինյոն կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածք է ստացել Լա Լիգայի 7-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում:

Marca-ի տեղեկություններով՝ 28-ամյա կիսապաշտպանը ստացել է ձախ ծնկի վնասվածք և չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» առաջիկա հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Սուպերկլասիկոյում պարտություն է կրել 1:3 հաշվով:

Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հյուրընկալվելով «Յուվենտուսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում