11:20  ,  26 հոկտեմբերի, 2020

«Յուվենտուսի» մարզական տնօրեն. Նոր պայմանագրի հարցում բանակցում ենք Դիբալայի հետ

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատաչին հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:

«Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում», մենք ևս ցանկանում ենք նոր պայմանագիր կնքել նրա հետ: Այժմ ընթանում են բանակցություններ:

Դիբալան բավականին ծանր շրջան է հաղթահարել և ապացուցել է բոլորին, որ արժանի է հանդես գալ «Յուվենտուսում»»,- Պարատաչիի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալայի տեղափոխությամբ հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս