01:08  ,  26 հոկտեմբերի, 2020

«Արսենալը» տանը պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղաց «Լեսթեր Սիթիի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 80-րդ րոպեին խփեց հյուրերի անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

«Լեսթեր Սիթին» 12 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Արսենալը» 10-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով