23:38  ,  25 հոկտեմբերի, 2020

Ռոնալդինյոն վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն Բրազիլիայում վարակվել է կորոնավիրուսով։

«Ես երեկ եկել եմ Բելու Օրիզոնտի քաղաք Auto Truck ընկերության միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Կազմակերպիչների խնդրանքով կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ Պատասխանը դրական է։ Ինձ լավ եմ զգում, ախտանիշ չունեմ, բայց ստիպված եղա չմասնակցել միջոցառմանը»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Jornal de Brasília-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ապրիլի 9-ից օգոստոսի 25-ը կալանավորված էր Պարագվայում այդ երկրի կեղծ անձնագրով սահմանը հատելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում